Ուսուցչի տոնի հետ կապված Cosmo.ru-ն բոլորին կոչ է արել շնորհավորել սիրելի ուսուցչուհիներին` հագնվելով նրանց նման և առաջարկել հետևել մի քանի ցուցումներ` գեղեցիկ և նորաձև ուսուցչուհու կերպար ստանալու համար: Նախ` պետք է ընտրել խիստ ու չափավոր ձևվածքի հագուստ: Հասարակ զգեստները, ծնկներին հասնող կիսաշրջազգեստներն ու դասական տաբատներն իդեալական տարբերակ են: Այսօր նաև շատ տեղին կլինի սև-սպիտակի համադրությունը: Աքսեսուարներից պետք է ընտրել սովորականից լուրջ տեսք ունեցողները: