37-ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնը խոստովանել է, որ միշտ երազել է երեխա ունենալ:''Վերջերս մայրս մի նամակ է գտել, որը ես գրել էի 8 տարեկանում: Նամակում խնդրում էի մայրիկիս, որ գնա մանկատուն և մի երեխա որդեգրի: Այնպես որ, Ջեքսոնին որդեգրելու միտքն ինձ մոտ պահի ազդեցության տակ չի եղել, այլ երկար մտածված որոշում էր: Երբ ես գրկում եմ երեխայիս, բոլոր խնդիրները հօդս են ցնդում: Մայրությունն ինձ շատ է փոխել: Ես ավելի հանգիստ և հոգատար եմ դարձել'',- կիսվել է դերասանուհին: